Աշխատանքից հեռացված դասախոսներն ընդդեմ Ֆրանսիական համալսարանի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 7, 2010 13:48

Հոկտեմբերի 11-ին Արաբկիր և Քաբաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կլսի այս ուսումնական տարվա սկզբին աշխատանքից հեռացված 29 դասախոսների հայցն ընդդեմ Ֆրանսիական համալսարանի:

Համալսարանի նախկին դասախոս Նարինե Կողտիևան ասում է, որ աշխատանքից հեռացված գրեթե բոլոր դասախոսներն էլ արդեն նոր աշխատանք ունեն և իրենք հիմնականում պայքարում են իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար:

Նախկին դասախոսները նշում են, որ իրենք միայն օգոստոսի վերջին են տեղեկացել, որ այլևս համալսարանում չեն աշխատում: Բացի այդ` անգամ աշխատանքի պետական տեսչությունը քննելով դասախոսներին աշխատանքից հեռացնելու պատճառաբանությունը, թե լրացել է աշխատանքային պայմանագրի ժամկետը,  այն անհիմն է համարել` նշելով, որ գերծել է անժամկետ աշխատանքային պայմանագիր:

Գրանսերենի նախկին դասախոս Լիլիա Դիլանյանն ասում է, որ անգամ Ֆրանսիական համալսարանի պրոռեկտոր Արա Նավոյանից սպառնալիքներ են ստացել` վերջինս պահանջել է դադարեցնել պայքարը, հակառակ դեպքում կորակազրկվեն որպես մասնագետ:

«Մենք բոլորովին էլ միտում չունենք ցեխ նետելու համալսարանի վրա, աշխատել և դեռ պատրաստվում ենք աշխատել այդ համալսարանում,- ասում է քաղաքացիական դատավարության նախկին դասախոս Հերմինե Ահարոնյանը:-Մենք պարզապես մեր ոտնահարված իրավունքներն ենք պաշտպանում և այն էլ քաղաքակիրթ եղանակով»:

Համալսարանից հեռացված դասախոսները նշում են, որ իրենք 6-7 տարի արձակուրդային չեն ստացել, տարիներ շարունակ խախտվել են իրենց աշխատանքային իրավունքները: «Մինչև հիմա լռել ենք, որ հիմա փաստի առաջ ենք կանգնել»,- ասում է Նարինե Կողտիևան` հավելելով, որ կպայքարեն մինչև վերջ:

Դիտվել է 962 անգամ:
Print Friendly

Leave a Reply