Վախճանվեց աշխարհի «ամենաբազմակին» տղամարդը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 7, 2010 13:18

Օրերս Քենիայում մահացավ աշխարհի հայտնի այսպես ասած`«բազմակին» տղամարդը: Նա իր կյանքի ընթացքում հասցրել է ամուսնանալ100 անգամ:Առաջին անգամ նա ամուսնացավ 1939 թվականին, երբ 19 տարեկան էր: Այնուհետև շարունակական երևույթ դարձան տարվա  ընթացքում մի քանի հարսանիքները: Վերջին անգամ նա ամուսնացավ 1992 թվականին. 35-ամյա Ժոզեֆինան նրա հարեմի 100-րդ կինն էր:Ինչ վերաբերում է երեխաների քանակին`ճշգրիտ թիվը ինքն էլ չգիտի: Ամեն դեպքում` նա իր սեփական միջոցներով 1970-ական թթ. կառուցեց 2 միջնակարգ դպրոց, որտեղ սովորել են միայն իր երեխաները: «Վտանգավոր» մականունը Ակուկուն ստացել է տղամարդկանցից, քանի որ կանանց համար պայքարում նա միջոցներ չէր խնայում: Քենիայում բազմակնությունը թույլատրվում է օրենքով: Նա նույնիսկ գումար էր վերցնում հեռուստալրագրողներից, երբ վերջիններս կամենում էին նրա հետ հարցազրույց ունենալ:

Դիտվել է 975 անգամ:
Print Friendly

Leave a Reply