ՌԴ նախագահը պաշտոնական այցով Կիպրոսում է` 1-ին անգամ պատմության մեջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 7, 2010 13:08
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Կիպրոս: Սա պատմության մեջ ՌԴ առաջնորդի առաջին պաշտոնական այցն է այս երկիր: Այցը վերաբերում է երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 50- ամյակին:Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը, որ իր կրթությունը ստացել է Մոսկվայում, դեռ 1 ամիս առաջ այս այցը պատմական կարևոր իրադարձություն է համարել ԿիպրոսիՀանրապետության համար: Ըստ որում` կղզին ՌԴ- ԱՄՆ դիմակայության նոր ոլորտ է: ՌԴ Նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն ծանուցել է, որ Մեդվեդևը ծրագրել է բանակցություններ Կիպրոսի նախագահի, ինչպես նաև զրույցներ Նոր Յուստինիանայի և համայն Կիպրոսի արքեպիսկոպոս Խրիզոստոմ Երկրորդի հետ: Բանակցությունների հիմնական թեմաներ են զբոսաշրջությունը և փոխգործակցությունը ֆինանսական ոլորտում: Ակնկալվում է նաև, որ նրանք կշոշափեն հումանիտար համագործակցության, Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիական հանրույթի ներկայացուցիչների միջև ուղիղ շփումների հարցեր:ՌԴ նախագահը Նիկոսիայում կմասնակցի ռուսական կոմերցիոն բանկի բաժանմունքի բացմանը:
Պրիխոդկոն նշել է.«Ռուսաստանը պատմական իմաստով շատ բաներով է կապված Կիպրոսին, կա փոխադարձ համակրանք, որը պայմանավորված էպատմական բազմաթիվ հարցերի` այդ թվում` Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջնարդյունքի նկատմամբ ընդհանուր մոտեցումներով:






Facebook
Tweet This
Email This Post
