Հրդեհ` Երևանի պետական բժշկական համալսարանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 7, 2010 12:58

Երեկ երեկոյան ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 2 հասցեում` Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի լաբորատոր մասնաշենքի 5-րդ հարկում:

Դեպքի վայր է մեկնել  երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.57-ին, մարվել`22.08-ին:

Այրվել են քիմիայի ամբիոնի միջանցքի հատակը, պատերը, առաստաղը և լսարանների հատվածներ` մոտ 240 քմ ընդհանուր մակերեսով:

Դիտվել է 860 անգամ:
Print Friendly

Leave a Reply