Աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակը գլխավորում է Միշել Օբաման

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 7, 2010 12:53

Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակը, որը գլխավորում է ԱՄՆ-ի առաջին տիկինը` Միշել Օբաման: Ամսագիրը 46-ամյա կնոջ մեծ ձեռքբերում է համարում ազգի առողջության համար նրա պայքարը: Հրատարակությունը կարծիք է հայտնել, որ Միշել Օբաման մասնակցում է ԱՄՆ-ի քաղաքական կյանքին: Այս վարկանիշում երկրորդ տեղում հայտնվել  Kraft Foods ամերիկյան պարենային ընկերությանղեկավար Իրեն Ռոզենֆելդը: Ավելի վաղ` Forbes-ը նրան  համարեց ամենաբարձր վարձատրվող կին ղեկավարը ԱՄՆ-ում:  Աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակի երրորդ տեղում Օփրա Ուինֆրին`ամերիկացի  հայտնի հեռուստահաղորդավարուհին: Հինգերորդ տեղը կիսում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ-ի պետքաչտուղար Հիլարի Քլինթոնը:Առաջին տասնյակում հայտնվել են նաև երգչուհիներ Լեյդի Գագան և Բեյոնսեն: Forbes-ի այս ցուցակում այս տարի Ռուսաստանից ներկայացուցիչ չկա:« Աշխարհում կանայք ղեկավար դիրքեր են զբաղեցրել բիզնեսի, քաղաքականության, բարեգործության ոլորտներում`խիզախ և ոչ սովորական համարվող գործողություններով: Անցյալ ժամանակներում առկա էր կարծիքը, թե կինը չպետք է փոխի աշխատանքային վայրը և համբերատար պետք է սպասի պաշտոնի բարձրացման. Անցել են այդ ժամանակները»,- եզրաբանում է թերթը:

Դիտվել է 1124 անգամ:
Print Friendly

Leave a Reply