Բրիտանական եկեղեցիներում սուրբ ջուրն արգելվել է գրիպի H1N1 վիրուսի պատճառով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 15, 2009 16:15
Անգլիական Չելմսֆորդի եպիսկոպոս Ջոն Գլեդվինն իր թեմի հոգևորականներին պատվիրել է եկեղեցիներում հավաքել սուրբ ջրով գավաթները:
Անգլիկանյան որոշ եկեղեցիներում մուտքի պահին ընդունված է ձեռքն ընկղմել սուրբ ջրով լի գավաթի մեջ և օծվել դրանով` ի հիշատակ մկրտության: Եպիսկոպոս Գլեդվինի կարծիքով` այդ ծեսը կարող է նպաստել H1N1-ի վարակի տարածմանը, հետևաբար անհրաժեշտ է մինչև համաճարակի մարումը զերծ մնալ դրանից:
Եպիսկոպոսը կոչ է արել իր հոտին շնչառական համակարգի վարակի ախտանիշերի առկայության դեպքում զերծ մնալ նաև պատարագին մասնակցելուց, իսկ հավատացյալներին տանն այցելող հոգևորականներին էլ խորհուրդ է տրված զգոնություն ցուցաբերել:
The Daily Telegraph






Facebook
Tweet This
Email This Post
