Քլինթոնը Վրաստանին աջակցություն է խոստացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 7, 2010 12:44

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կրկին կոչ է արել Ռուսաստանին`իր զինվորական քանակակազմը դուրս բերել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներից, որոնք նա համարում է նվաճված վրացական տարածքներ: Չորեքշաբթի Վաշինգտոնում վրաց- ամերիկյան ռազմավարական համագործակցության հանձնաժողովի նիստ է կայացել, որին մասնակցել են Վրաստանի վարչապետ Նիկոլազ Գիլաուրին և ԱՄՆ-ի պետքարտուղարը: Բացելով հանձնաժողովի նիստը` Քլինթոնը հայտարարել է , որ ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև` այս երկրի` ՆԱՏՕ-ին  սերտաճելու ջանքերը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական համագործակցության հրովարտակը ստորագրվել  է 2009 թվականի հոնվարի 9-ին, ինչը ենթադրում է 2 երկրների համագործակցություն` պաշտպանության, անվտանգության, տնտեսության և մշակույթի ոլորտներում: «Վրաստանը կառուցողական դիրքորոշում է դրսևորել  այդ հիմնախնդրի շուրջ Ժնևի բանակցություններում: Մենք աջակցում ենք զավթված տարածքների հարցում Վրաստանի դիրքորոշմանը և պատրաստ ենք գործողություններ ձեռնարկել այդ կարևոր նպատակների աջակցության համար»,- ասել է պետքարտուղարը:

Այդուհանդերձ ,ԱՄՆ-ի պետքարտուղարը դիմել է Թբիլիսիին` երկրի ժողովրդավարական ինստիտուտների հետագա բարեփոխման առաջարկով: Պետքարտուղարը  մասնավորապես ընդգծել է քաղաքական մրցակցության ոլորտը: Իր հերթին` Վրաստանի վարչապետը ջերմ երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին` այդօրինակ աջակցության համար և ակնարկել է, որ Վրաստանը հետագայում ևս ԱՄՆ-ի օգնության կարիքը ունի:

Դիտվել է 1072 անգամ:
Print Friendly

Leave a Reply