Մինչեւ տարեվերջ լույս կտեսնի «Հայաստանի Կարմիր գրքի» երկրորդ հատորը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 7, 2010 12:01

Անհետացման եզրին կանգնած` Սեւանի իշխանը, հայկական իժը, սեւ արագիլը, գորշ արջը եւ շատ այլ կենդանատեսակներ տեղ են գտել «Հայաստանի Կարմիր գիրք» նոր հրատարակությունում, որը տպագրվում է քսան տարի ընդմիջումից հետո` նոր չափանիշներով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Հայաստանի բնապահպանության նախարարության կենսաբազմազանության բաժմի վարիչ Տատյանա Դանիելյանը, հերթական «Կարմիր գրքի» հրատարակության 10 տարի հետաձգման պատճառը ֆինանսական միջոցների բացակայությունն էր:

Գրքի առաջին հատորը` մոտ վեց հարյուր էջ, արդեն տպագրված է, երկրորդը լույս կտեսնի մինչեւ տարեվերջ, որը, ի տարբերություն նախկինի, ունի նաեւ սնկերի ու անողնաշարավորների հավելյալ բաժիններ: Նոր գրքում նախկին 386-ի փոխարեն տեղ է գտել 452 բուսատեսակ, իսկ նախկին 99 կենդանատեսակի փոխարեն` 153: ««Կարմիր գիրք» կազմելը դժվարին աշխատանք է, գործընթացում քառասունից քառասունհինգ մասնագետ է ընդգրկված:

Տարվում են մանրակրկիտ ուսումնասիրություններ, որոնց արդյունքը տարիների քրտնաջան աշխատանքից հետո է միայն տեսանելի,-ասաց Տ. Դանիելյանը: Նշենք նաեւ, որ «Հայաստանի Կարմիր գրքի» հարատարակության աշխատանքները սկսվել են 2007թ-ից, տպագրության իրավուքը մրցույթով շահել է «Զանգակ» տպարանը:

Դիտվել է 1739 անգամ:
Print Friendly

Leave a Reply