ՄԱԿ-ի դիտորդները լքեցին Աբխազիան
ԱՇԽԱՐՀՈՒՄ | ankakh | July 15, 2009 15:34
ՄԱԿ-ի դիտորդների վերջին խումբը, որի թվում էր նաև` ռազմական գլխավոր դիտորդ գեներալ Անվար Հուսեյնը, հուլիսի 15-ին լքել է Աբխազիայի տարածքը: Առաքելության ներկայացուցիչները ստիպված եղան լքել Աբխազիան այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չկարողացավ երկարաձգել առաքելության ժամկետները, քանի որ Ռուսաստանը, օգտագործելով վետոյի իր իրավունքից, դեմ հանդես եկավ այդ նախաձեռնությանը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաքելության մանդատի երկարաձգման հարցի քննարկմանը Ռուսաստանը պնդել է, որ փաստաթղթերում Աբխազիան նշվի որպես անկախ պետություն, սակայն հաջողության չհասնելով` կիրառել է վետոյի իր իրավունքը:
ITAR-TASS գործակալություն
Լուսանկարը` Unmultimedia.org






Facebook
Tweet This
Email This Post
