Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների լիդերների հանդիպում` ԼՂՀ-ում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 7, 2010 10:38

Ինֆորմացիոն տեխոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ՀՀ կառավարության աջակցությամբ կազմակերում է «Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների լիդերների հանդիպում»-ֆորումը, որն անցկացվում է 2007թ.-ից ի վեր և նպատակ ունի մեկ վայրում հավաքել մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներին և ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկել ՏՀՏ ոլորտին առնչվող առաջնային խնդիրները:

Հոկտեմբերի 9-10ը «ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումն առաջին անգամ կանցկացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ «Արմենիա» հյուրանոցային համալիրում: Այն նվիրված է «Հայաստանի մարզերում Տեխնոլոգիական Ձեռներեցության Զարգացման խնդիրներին»:

Ֆորումին կմասնակցեն ԼՂՀ տնտեսական զարգացման, ՀՀ Էկոնոմիկայի նախարները, ինչպես նաև ՏՀՏ հայաստանյան շուրջ 50 ընկերություններ, բիզնեսի այլ ոլորտների, միջազգային կազմակերպությունների և մամուլի շուրջ 80 ներկայացուցիչներ։

Ֆորումի բացումը կիրականացնի ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը:

Ֆորումում ելույթներով հանդես կգան`ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը (Տեխնոլոգիական ձեռներեցության ներդրման խնդիրներ), ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը (Տեխնոլոգիական զարգացման և կիրառման խնդիրները Արցախում), Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի տնօրեն՝ Բագրատ Ենգիբարյանը (Տեխնոլոգիական ձեռներեցության ֆինանսավորման հնարավորություններ), «Նորք» ՏՎԿ ՓԲԸ տնօրեն Հայկ Չոբանյանը (Էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման խնդիրներ):

Այնուհետև կլինեն քննարկումներ կլոր սեղանների շրջանակներում հետևյալ թեմաներով.  հեռահաղորդակցության խնդիրներ, տեխնոլոգիական լուծումներ արդյունաբերության համար (հանքաարդյունաբերություն, էներգետիկա, սննդի մշակում և այլն), կրթություն, անվտանգության համակարգերում տեխնոլոգիական լուծումների ներդրման խնդիրներ, հեռաբժշկություն, էլեկտրոնային կառավարման ներդրման խնդիրներ:

Դիտվել է 1051 անգամ:
Print Friendly

Leave a Reply