Հայաստանի ազգային գրադարանը 177 տարեկան է

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 15, 2009 17:38

ԳրապահոցԱյսօր Հայաստանի Ազգային գրադարանի հիմնադրման 177 և պետական կարգավիճակ ստանալու 90 ամյակն է, որը պաշտոնյաների մասնակցությամբ նշվեց Գրադարանում:

Այսօր գրադարանն ունի ոչ միայն վերանորորգման խնդիր, այլև գրականություն ձեռք բերելու դժվարություններ: «Այժմ դժվար է հավաքագրել սփյուռքում լույս տեսած գրքերը, որովհետև բաժանորդագրվելու հնարավորություն չունենք, իսկ ինքնաթիռով բերելը թանկ է, և մեր հնարավորությունները չեն ներում,- ասում է գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը, – Այս խնդիրը պետք է լուծվի միայն դեսպանատների օգնությամբ, որոնք կհավաքեն գրականությունը և կուղարկեն մեզ»:

1832թ. Երևանի գավառական ուսումնարանում ստեղծվել է գրադարան, որը 1860-ականներից բացի ուսանողներից սկսել է սպասարկել մյուս բնակիչներին: 1919թ.  գրադարանը ստացել է պետական կարգավիճակ՝ անվանվելով Պետական հանրային գրադարան:

2009-ին գրադարանում սկսվել է վերանորոգում, որը ժամանակավորապես կանգնեցվել է ֆինանսական խնդիրների պատճառով: «Վերանորոգումը նախատեսված է վերսկսել և ավարտվել 2010թ.».-ասում է գրադարանաի փոխտնօրենը:

2012թ. տոնվելու է  հայ տպագրության 500 ամյակը ( 512թ. Հակոբ Մեղապարտը  տպագրել է «Ուրբաթագիրք» անունով առաջին հայերեն գիրքը): «Այս առիթով մենք ծրագրում ենք գրադարանի թամանյանական մասնաշենքում բացել հայ տպագրության թանգարան»,-ասում է Ղազարյանը։

Նա համեմատում է Բելառուսում Լուկաշենկոյի կառուցած  27 հարկանի 1200 հոգիանոց անձնակազմով գրադարանի հետ Հայաստանի ազգային գրադարանը. «Մեր գրադարանային ֆոնդը մի քանի անգամ գերազանցում է Բելառուսի գրադարանին: Մենք նույնիսկ ունենք 12 անգամ ավելի մեծ ֆոնդ, քան  Եգիպտոսի Ալեքսանդրիայի գրադարանը, որի ֆոնդը 600,000 միավոր է».-ասում է Ղազարյանը:

«ԱԼԵՖ»  (ALEPH) համակարգչային ծրագրի շնորհիվ արդեն թվայնացվել են  գրադադարանի գրքերի տվյալները՝ աշխատակիցների և ընթերցողներիգործը հեշտացնելու նպատակով:

«Գրքերն ամբողջությամբ թվայնացնելը կապված է մեծ ծախսերի հետ, նույնիսկ Ճապոնիայի նման զարգացած երկրում գրադարանային ֆոնդն ամբողջությամբ թվայնացված չէ»,- ասում է Ղազարյանը:

Դիտվել է 2229 անգամ:
Print Friendly

Leave a Reply