Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը մեկնել է Բրյուսել
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | October 6, 2010 21:19
Հոկտեմբերի 6-ին Բրյուսել է մեկնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ
Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը` մասնակցելու հոկտեմբերի
6-7-ը տեղի ունենալիք Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայմանը նվիրված ավագ պաշտոնյաների հանդիպմանը:
Հոկտեմբերի 7-ին Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Արեւելյան գործընկերության «Ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում եւ կայունություն» պլատֆորմի հերթական հանդիպմանը, իսկ հոկտեմբերի 12-ին` Հայաստան–ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների երկրորդ լիագումար նիստին:






Facebook
Tweet This
Email This Post
