5 սպանություն 10 օրվա մեջ

ՄԱՐԴԻԿ | | May 25, 2009 18:42

Մայիսի 10-ից 21-ը Հայաստանում սպանության հինգ դեպք է արձանագրվել, որոնցից երեքը՝ կենցաղային հողի վրա, մեկը` ավազակության ժամանակ։ Մի սպանությունը եղել է առանձին դաժանությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության ինտերնետային կայքը:

Սպանության դեպքերից երկուսը բացահայտվել են անմիջապես, երկուսը` մի քանի օրվա ընթացքում, իսկ վերջին սպանության հանգամանքները դեռ պարզվում են:

Երկու սպանություն եղել է մայիսի 10-ին, սպանվել են 48-ամյա Նունե Հովսեփյանը եվ 45-ամյա Սեդա Բեգլարյանը: Սպանության մեջ կասկածվողները ձերպակալված են:

Մայիսի 20-ին հայտնաբերվել է 59-ամյա Արամ Մնացականյանի դիակը: Սպանության մեջ մեղադրվող Էդուարդ Հարությունյանը կալանավորված է:
Նույն օրը հայտնաբերվել է 73-ամյա Լիդյա Գասպարյանի դիակը: Սպանության հանգամանքները պարզվում են:

Հինգերերդ սպանությունը տեղի է ունեցել մայիսի 21-ին: 45-ամյա Օնիկ Հակոբյանը ձերբակալված է ու մեղադրվում է իր կնոջ՝ Յուլյա Գրիգորեւայի սպանության մեջ:

Դիտվել է 1618 անգամ:
Print Friendly

Leave a Reply