Պարգևատրվել են մի խումբ զինծառայողներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 6, 2010 17:53

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին մի խումբ զինծառայողների:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով մարտական հենակետում ցուցաբերած խիզախության համար գումարտակի հրամանատար, մայոր Գևորգ Գրիգորյանը պարգևատրվեց «Գարեգին Նժդեհ», դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Տիգրան Գեղամյանը` «Անդրանիկ Օզանյան» և պայմանագրային զինծառայող, շարքային Սոս Քեշիշյանը՝ «Դրաստամատ Կանայան» մեդալով:

Հանձնելով պարգևները` Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց զինծառայողներին ցուցաբերած կամքի և խիզախության, բարդ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու համար և հաջողություն մաղթեց նրանց հետագա ծառայության ընթացքում:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1493 անգամ:
Print Friendly

Leave a Reply