Երեւանում կանցկացվի ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 6, 2010 17:24

Հոկտեմբերի 7-8-ը Երեւանում կայանալու է ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովը, որին մասնակցելու նպատակով Ֆրանսիայից Հայաստան է ժամանել 130 հոգանոց պատվիրակություն, որը բաղկացած է Հայաստանի մարզերի ու քաղաքների հետ համագործակցություն հաստատած ֆրանսիական 25 տեղական ինքնակառավարման մարմինների՝ քաղաքների, դեպարտամենտների եւ շրջանների ղեկավարներից:

Հոկտեմբերի 7-ին, ժամը` 10.00 Կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա համաժողովի բացման արարողությունը, որի ընթացքում հայկական կողմից ելույթ կունենան ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Ֆրանսիական կողմից` Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը եւ Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի կազմակերպման ֆրանսիական հանձնախմբի նախագահ Հյուբեր-Ժյուլիեն Լաֆերիերը:

Դիտվել է 940 անգամ:
Print Friendly

Leave a Reply