Հայտնի դարձան քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 6, 2010 17:09

Ստոկհոլմում հայտնի են դարձել 2010 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրները քիմիայի բնագավառում`ԱՄՆ-ից Ռիչարդ Հեկը, ճապոնացիներ Էիթի Նեգիսին և Ակիրա Սուձուկին: Նրանք մրցանակ ստացան օրգանական սինթեզի բնագավառում իրենց հետազոտության համար:Գիտնականները հետազոտել են խաչաձև կապերի ստեղծումը օրգանական սինթեզի ընթազցքում`կատալիզատորների օգնությամբ: Նոբելյան մրցանակի հանձնաժողովի ծանուցման մեջ ասվում է.«Մրցանակը շնորհված է ածխածնի ատոմների միացման նոր` առավել արդյունավետ միջոցների համար, որոնց միջոցով բարդ մոլեկուլներ են ստեղծվում, որոնք կատարելագործում են մարդկանց առօրեական կյանքը»:«Օրգանական քիմիան իսկական արվեստ է դարձել. գիտնականները կարող են ստեղծել փառահեղ քիմիական տարրեր: Դա է պատճառը, որ մարդկությունը ստանում է նոր դեղորայք, ավելի ճշգրիտ էլեկտրոնային սարքեր, նոր նյութեր»,- ասվում է Նոբելյան հանձնաժողովի ծանուցման մեջ:

Դիտվել է 2353 անգամ:
Print Friendly

Leave a Reply