Ստացվել է 1149 նամակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 6, 2010 15:25

ՙՔաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին՚ ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակում է 2010 թ. երրորդ եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:

Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացիների 343, փոխնախագահներին` 53 նամակ: ԱԺ նախագահը եւ փոխնախագահները պատասխանել են բոլոր նամակներին:

ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 305 նամակ. պատասխանել են բոլորին:

ԱԺ խմբակցություններին է հանձնվել քաղաքացիների 448 նամակ. պատասխանել են բոլորին:

Նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ֆինանսական, կենցաղային խնդիրներ:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 1177 անգամ:
Print Friendly

Leave a Reply