Մեքսիկական ծոցում հայտնաբերել են «մեռյալ գոտի»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 6, 2010 13:20
Մեքսիկական ծոցում`բնապահպանական աղետից ոչ հեռու, հայտնաբերել են «մեռյալ գոտի»: 56 քառակուսի կմ մակերես ընդգրկող տարածքում ոչնչացել են կենդանական և բուսական աշխարհի բոլոր ներկայացուցիչները:Գիտնականները դեռևս չեն պարզել, թե ինչու են ոչնչացել կենդանիները և բույսերը, բացի այդ`չեն պարզել, թե դա տեխնածին աղետի հետևանք է, թե «մեռյալ գոտին» առաջացել է բնական ճանապարհով:
«Ես կասկած չունեմ, որ նավթը վնաս է հասցրել ծովային մի շարք բնակիչների«,- հայտարարել է Լուիզիանայի նահանգի համալսարանի գիտնական Էդ Օվերտոնը: Իսկ օվկիանոսի և մթնոլորտի ուսումնասիրության Ազգային վարչության հետազոտող Էմմա Հիկկերսոնը ասել է. «Իրականում այդ երևույթին կարող էին նպաստել մի շարք գործոններ`ներառյալ ջրի ջերմաստիճանը և աղի քանակությունը»:
Հիշեցնենք, որ տեխնածին աղետը «Դիփվոթեր Հորազեյն» նավահարթակում տեղի է ունեցել ապրիլին: Պայթյունի հետևանքով զոհվել էր 11մարդ: Իսկ այդ ժամանակ Մեքսիկական ծոց արտահոսեց 5 միլիոն բարել նավթ: Արտահոսքը կանխեցին միայն օգոստոս ամսին:






Facebook
Tweet This
Email This Post
