Աֆղանստանի իշխանությունները բանակցություններ են սկսում«Թալիբանի» հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 6, 2010 12:56

Քաբուլի իշխանությունները  պատրաստվում են բանակցել«Թալիբան» շարժման ղեկավարության հետ` Աֆղանստանում բազմամյա պատերազմը դադարեցնելու նպատակով: Բանակցությունները ներկայումս նախնական փուլում են: Ընդ որում` կան վկայություններ, թե թալիբների ներկայացուցիչներն ունեն բավարար լիազորություններ, որպեսզի հաշտության պայմանագիրը ներկայացնեն իրենց ղեկավար Մոհամմադ Օմարի դիտարկմանը: Ավելի վաղ, թալիբների ղեկավարությունը բացարձակ հրաժարվել է Համիդ Քարզայի կառավարության հետ հնարավոր բանակցություններից: Սակայն «Ալ Ջազիրա» հեռուստաալիքից ծանուցումներ են տարածվել` Սաուդյան Արաբիայում Քարզայի ներկայացուցիչների և Թալիբանի շփումների վերաբերյալ:

Դիտվել է 963 անգամ:
Print Friendly

Leave a Reply