“Imitating the dog” -ը ներկայացնում է «Մեթուսելա հյուրանոցը» հայ հանդիսատեսին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 6, 2010 12:37

Միահյուսելով թատերարվեստի ժամանակակից և ավանդական մոտեցումները, Միացյալ Թագավորությունից ժամանած “imitating the dog” թատերախումբը հանդիսատեսին է ներկայացնում “Hotel Methuselah” (Մեթուսելա հյուրանոցը) ներկայացումը, բացահայտելով անցյալի և իրականության անվերջանալի բախումների ազդցեցությունը անհատի ճակատագրի վրա: “Hotel Methuselah”-ը ժամանակակից ոգով ներկայացված պատմություն է, որն ուսումնասիրում է անհատի վախը մահից, սեքսուալությունից և երեխաներ ունենալու ահաբեկող պատասխանատվությունից։ “imitating the dog”-ը հանդիսատեսին պարգևում է անկրկնելի և հուզական տպավորություն` ներկայացնելով պատմություն գիշերային դռնապան Հարիի սիրո և անձնական անկման դժոխքի մասին։

“Ժամանակակից Բրիտանիա” ծրագրի շրջանակում Բրիտանական խորհուրդը համագործակցում է ՀայՖեստ 8-րդ միջազգային թատերական փառատոնի հետ` հիմնական ծրագրում ներկայացնելով “Hotel Methuselah” բեմադրությունը:  Հոկտեմբերի 8-ին և 9-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում “imitating the dog” թատերախումբը կներկայացնի “Hotel Methuselah” բեմադրությունը, իսկ հոկտեմբերի 7-ին բրիտանացի դերասանները Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանողների համար կանցկացնեն վարպետության դասընթաց:

Թատերախմբի հիմնադրումից ի վեր դերասանները մշակել և անցկացնում են վարպետության դասընթացների շարք` ուսանողներին ներկայացնելով տեքստի և ժամանակակից աուդիո/վիեդո տեխնիկայի միակցման հնարավորություններն ու առավելությունները: “Imitating the dog” թատերախումբը ստեղծվել է Լիդսում 1998 թվականին։ Նրանք բեմադրել են հինգ հզոր հյուրախաղային ներկայացում`Hotel Methuselah: Einmal ist Kenimal (once is never), Ark, Guilty Pleasures  և Five Miles and Falling, ինչպես նաև իրականացրել են բազմաթիվ փոքր ներկայացումներ և ուսումնական ծրագրեր։  Թատերախմբի հիմնական  ֆինանսավորումը իրականացվում է Անգլիայի արվեստի խորհրդի կողմից: “Imitating the dog”-ը գործում է Նաֆիլդի թատրոնի և Լիդսի Մետրոպոլիտեն Ստուդիո թատրոնին կից։

Ներկայացման մասնակցում են Սայմոն Ուեյնրայթը (Հարի), Մորվեն Մաքբեթը (էմի), Էնդրյու Քրոֆթսը (Անծանոթ տղամարդ),    Աննա Ուիլսոնը (Անծանոթ կին): Էնդրյու Քրոֆթսը և Յան Րիանը հյուրախաղերի տեխնիկական պատասխանատուներն են:

Դիտվել է 956 անգամ:
Print Friendly

Leave a Reply