Իրանի ընդդիմությունը վստահության հանրաքվե է պահանջում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 6, 2010 12:28

Իրանի ընդդիմության առաջնորդ Միրհոսսեին Մուսավին պահանջում է համազգային  վստահության հանրաքվե իրականացնել` Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի նկատմամբ:

Մուսավին մասնավորապես ակնարկում է նախագահի արտահայտությունը`2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը ԱՄՆ-ի իշխանությունների մասնակցության վերաբերյալ:

Միրհոսեին Մուսավին Իրանի 2009 թվականի նախագահական ընտրություններում եղել է Ահմադինեջադի մրցակիցը: Ընդդիմությունը չի ընդունել ընտրությունների վերջնարդյունքը, որից հետո իշխանությունները սկսել են  հալածել Մուսավիի կողմնակիցներին:

Դիտվել է 1053 անգամ:
Print Friendly

Leave a Reply