Ավտովթար Լոռիում. Ստեփանավանի 2 բնակիչներ հիվանդանոցում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 6, 2010 12:13
Երեկ երեկոյան ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարատովկա գյուղում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 15 ՏԼ 061 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Վարուժան Հունանյան) դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով Ստեփանավան քաղաքի բնակիչներ`1965թ.ին ծնված Վարուժան Հունանյանը, 1975թ.-ին ծնված Գարուշ Գրիգորյանը և 1960թ.-ին ծնված Ծաղիկ Ավետիսյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փրկարարների օգնությամբ տուժածները դուրս են բերվել մեքենայից և տեղափոխվել Տաշիր և Ստեփանավան քաղաքների հիվանդանոցներ: Վ. Հունանյանը ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել:
Գ. Գրիգորյանի և Ծ. Ավետիսյանի վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Նույն օրը`ժամը 23.20-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 28 շենքի հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլ.սյանը, որի հետևանքով վարորդ` Գյումրի քաղաքի Մեքենավարների փողոցի թիվ 17 տան բնակիչ, 1985թ.-ին ծնված Դավիթ Եղոյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Կյուլպենկյանի անվան հիվանդանոց:
Տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության:






Facebook
Tweet This
Email This Post
