Թուրքիայի սեփական արբանյակ-լրտեսը` տիեզերքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 6, 2010 11:21

Թուրքիան նախատեսում է տիեզերք  արձակել իր սեփական արբանյակ-լրտեսը, ինչը թույլ կտա այս երկրին ավելի պակաս կախվածություն ունենալ ամերիկյան հետախուզությունից: Ինչպես հայտարարել է Ռեջեփ Թաիփ Էրդողանը, արբանյակի ստեղծման աշխատանքներին մասնակցել է թուրքական «Ասելսան» և իտալական «Տելասպացիո» ընկերությունները և այն տիեզերք կարձակվի արդեն 2012 թվականին: Թեհրանի և Դամասկոսի հետ մերձեցման համապատկերում` Թուրքիայի քաղաքականության փոփոխության հետ կապված` Պենտագոնը մտադիր է թուրքական վարչակազմի նկատմամբ  իր հարաբերությունները վերանայել : Մինչ օրս ԱՄՆ-ն Թուրքիային տեղեկատվություն է տրամադրել, ինչն անհրաժեշտ է քուրդ անջատողականների դեմ պայքարում:

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply