ԱՄՆ-ի ամենահրապուրիչ միայնակ կինը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 6, 2010 11:07
CBS հեռուստաալիքի հանրային հարցումների համաձայն` Ջենիֆեր Էնիսթոնը, հավաքելով 40 տոկոս ձայն, համարվեց ամենահրապուրիչ` միայնակ կինը ԱՄՆ-ում: CBS-ի հետ համատեղ` այս յուրահատուկ վարկանիշը կազմեց Vanity Fair ամսագիրը, որը հանրային հարցում անցկացրեց իր ընթերցողների շրջանում: Էնիսթոնից բացի` այս կանանց ցուցակում ներառվեցին «Հսկաների պարահանդես»կինոնկարի դերի համար «Օսկար» մրցանակին արժանացած` Հոլլի Բերրին, ում օգտին քվեարկեց հարցվածների 25 տոկոսը: Երրորդ տեղում հայտնվեց Էլին Նորդրեգենը`գոլֆիստ Թայգեր Վուդսի նախկին կինը: Նրան նախապատվություն է տվել հարցվածների 19 տոկոսը: Չորրորդ տեղում հայտնվել են 88-ամյա կատակերգու դերասանուհի Բեթթի Ուայթը և ԱՄՆ-ի Գերագույն դատարանի անդամ Ելենա Կագանը: Եվ ամենաուշագրավն այն է, որ հարցվածների միայն 4 տոկոսն է նախապատվություն տվել մեր ժամանակների աղմկահարույց երգչուհի Լեյդի Գա Գային:






Facebook
Tweet This
Email This Post
