Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում կառուցվող օդանավակայան

Պաշտոնական, Օրվա լուր | | October 6, 2010 10:51

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ  այցելել է Ստեփանակերտի մի շարք շինարարական օբյեկտներ:

Մայրաքաղաքում կառուցվող նոր օդանավակայանում երկրի ղեկավարը ծանոթացել է իրականացվող աշխատանքներին եւ տեղում հրավիրված խորհրդակցությունում կոնկրետ հանձնարարականներ տվել համապատասխան մարմինների ղեկավարներին:

Բակո Սահակյանը նշել է, որ համալիրը պետք է շահագործման հանձնվի ամբողջովին, առանց որեւէ թերացման, եթե նույնիսկ չպահպանվեն նախանշված ժամկետները:

Նույն օրը, ինչպես հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը,  երկրի ղեկավարն այցելել է Արցախի պետական համալսարան եւ ծանոթացել այնտեղ իրականացվող բարեկարգման աշխատանքներին:

Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 1520 անգամ:
Print Friendly

Leave a Reply