Արցախը ներկայացրել է հայկական տաղավարը Ֆրանսիայում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 6, 2010 10:45

Օրերս, Ֆրանսիայի Մարսել քաղաքում կազմակերպված միջազգային տոնավաճառի շրջանակներում նշվել է հայկական տաղավարի բացման օրը, որն այս անգամ ներկայացնում էր Արցախը:

Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն, միջոցառմանը ներկա էին հայկական համայնքի, տեղական իշխանությունների, ԶԼՄ ներկայացուցիչներ: Կազմակերպիչներից ողջույնի խոսքով հանդես են եկել Մարսելի հայ երիտասարդության մշակութային կենտրոնի նախագահ Կարո Հովսեփյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը, ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, ով իր երախտագիտությունն է հայտնել կազմակերպիչներին և այցելուներին, ինչպես նաև Ֆրանսիայի հարավային շրջանի/ Provence Alpes Cotes d’Azur/ ընդհանուր խորհրդի նախագահ Ժան-Նոել Գերրինին Արցախի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար:

Տոնավաճառին ցուցադրվել են ԼՂՀ-ում արտադրված արհեստագործական արտադրության և թեթև արդյունաբերության բազմաթիվ նմուշներ:

Ցուցադրվել է նաև Արցախին նվիրված ֆիլմ, տեղի է ունեցել կլոր սեղան, որի ընթացքում Կարեն Եսայանը և «Արցախ Ֆրութ» ձեռնարկության տնօրեն Գագիկ Ներսիսյանը պատասխանել են ներկաների հարցերին` Արցախի տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Դիտվել է 2259 անգամ:
Print Friendly

Leave a Reply