Ադրբեջանում 37 թվականը հիշեցնող քաղաքական վիճակ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 6, 2010 10:37

Ադրբեջանում ուժեղանում է ընդդիմության պատգամավորության թեկնածուների եւ նրանց մերձավորների նկատմամբ իշխանության կառույցների ճնշումը: Իշխանությունն արդեն պատժել է մի շարք ընդդիմադիր թեկնածուների մերձավորներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ենի Մուսավաթ»-ը, երեկ ոստիկանության եւ սանիտարահամաճարակաբանական կայանի աշխատակիցները գրոհել են թիվ 113` Շաքի քաղաքի ընտրական շրջանում «Ժողճակատ-Մուսավաթ» ընտրական բլոկի միակ թեկնածու, Ժողճակատ կուսակցության նախագահի խորհրդական Սահիբ Քերիմովի լիազոր ներկայացուցիչ Ալի Աբդուլլաեւի կողմից գործարկվող առեւտրային կետի վրա:

Ս.Քերիմովը թերթին հայտնել է, որ նրանք փակել են առեւտրային կետի դռները եւ Ա. Աբդուլլաեւին տարել ոստիկանական բաժանմունք: Նրանք առեւտրային կետի աշխատակցին սպառնացել են ձերբակալությամբ եւ պահանջել, որպեսզի վերջինս հրաժարվի թեկնածուի լիազոր ներկայացուցիչը լինելու իր համաձայնությունից: Առեւտրային կետի տերը ստիպված է եղել հրաժարվել Ա.Աբդուլլաեւից եւ նրա փոխարեն ուրիշ մարդու ընդունել աշխատանքի: Շաքիում ընտրական ստորությունը դրանով չի ավարտվել: Քաղաքի մարզադաշտի տնօրեն Իլյաս Հասանովը կանչվել է գործադիր իշխանություն: Շաքի քաղաքի գործադիր իշխանության սպորտային կոմիտեի նախագահը Ի.Հասանովին ասել է, որ տեսել են նրան Սահիբ Քերիմովի համար ստորագրություններ հավաքողների մոտ եւ այդ պատճառով ազատել նրան աշխատանքից:

Տեղեկացնելով այդ մասին` Ս.Քերիմովը թերթին հայտնել է, որ տեղի ունեցած անօրինականությունների կապակցությամբ դիմում է պատրաստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ միջազգային կազմակերպություններին: Մեկ այլ թեկնածու Բեյբալա Աբիլի նկատմամբ էլ դիվերսիա է իրագործվել: Անհայտ մարդիկ, որպես նախընտրական գովազդ, գիշերով քաղաքի տների պատերի վրա փակցրել են նրա նկարները, այն դեպքում, երբ նախընտրական գովազդային ժամանակաշրջանը սկսված չէ: Դրա նպատակն այն է, որ վերջինիս մեղադրեն օրենսդրության պահանջներին չենթարկվելու մեջ եւ մերժեն գրանցել նրա թեկնածությունը: Նման մի դիվերսիա էլ նախորդ օրը կազմակերպվել է ընդդիմության մեկ այլ թեկնածու Ռաուֆ Արիֆօղլուի դեմ:

Դիտվել է 851 անգամ:
Print Friendly

Leave a Reply