ՊՆ շենքի մոտ վրաերթի է ենթարկվել ոստիկանության քննիչ Տիգրան Սահակյանը. նա զոհվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 5, 2010 22:04

Հոկտեմբերի 5-ին, ժամը 00.15-ին, Նոր Նորքի 2-րդ զանգվածում Բագրեւանդի փողոցում հայտնաբերված դիակը Երեւանի քննչական վարչության քննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ, 31-ամյա Տիգրան Սահակյանն է եղել:

Ինչպես տեղեկացնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, ոստիկանը մահացել է անհայտ ավտոմեքենայով կատարված վրաերթից:

Տ. Սահակյանը տեղում մահացել է: Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1948 անգամ:
Print Friendly

Leave a Reply