Ստեփանակերտում նոր օդանավակայան են կառուցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 5, 2010 21:56

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր` հոկտեմբերի 5-ին այցելել է Ստեփանակերտի մի շարք շինարարական օբյեկտներ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ Ստեփանակերտում կառուցվող նոր օդանավակայանում Բակո Սահակյանը ծանոթացել է իրականացվող աշխատանքներին եւ տեղում հրավիրված խորհրդակցությունում կոնկրետ հանձնարարականներ տվել համապատասխան մարմինների ղեկավարներին:

Նա նշել է, որ համալիրը պետք է շահագործման հանձնվի ամբողջովին, առանց որեւէ թերացման, եթե նույնիսկ չպահպանվեն նախանշված ժամկետները:

Նույն օրը նա այցելել է Արցախի պետական համալսարան եւ ծանոթացել այնտեղ իրականացվող բարեկարգման աշխատանքներին:

Նախագահին ուղեկցել են փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 1321 անգամ:
Print Friendly

Leave a Reply