Հանրապետությունում սեպտեմբերի 6-ին ամենուրեք սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 5, 2010 21:09
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-ին եղանակը կպայմանավորվի ցիկլոնի ազդեցությամբ: Ամենուրեք սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Տեղ-տեղ հնարավոր է նաեւ քամու ուժգնացում մինչեւ 20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Մայրաքաղաքում չորեքշաբթի օրը ժամանակ առ ժամանակ կդիտվի անձրեւ եւ ամպրոպ: Ինչպես հաղորդեցին «Meteo-TV»-ից, Երեւանում ռադիոակտիվությունը 17 մկռ/ժամ է, օդի հարաբերական խոնավությունը` 95 %, մթնոլորտային ճնշումը` 669 մմ ս.ս: Գեոմագնիսական դաշտը կլինի կայուն, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը գնահատվում է 1: Երեւանում սպասվում է գիշերային ժամերին +10, ցերեկը` +19 աստիճան, Շիրակում, համապատասխանաբար, +3, +15, Կոտայքում` +3, +15, Գեղարքունիքում` +3, +15, Լոռիում` +6, +16, Տավուշում` +10, +18, Արագածոտնի լեռներում` +3, +15, Արագածոտնի նախալեռներում` +7, +18, Արարատում` +9, +19, Արմավիրում` +9, +19, Վայոց ձորի լեռներում` +3, +15, Վայոց ձորի նախալեռներում` +9, +19, Սյունիքի հովիտներում` +13, +20, Սյունիքի նախալեռներում` +7, +18, Արցախում` +10, +19, Ջավախքում` +9, +15 աստիճան:






Facebook
Tweet This
Email This Post
