Մանուկ Վարդանյանի մոտ հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել հանդիպում բեռնափոխադրումներ իրականացնող մի շարք տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 5, 2010 19:55
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել հանդիպում բեռնափոխադրումներ իրականացնող մի շարք տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եւ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Տրանսպորտի եւ կապի փոնախարար Արտաշես Ավետիսյանը ներկաներին տեղեկացրել է, որ հունվարի 1-ից հանրապետությունում կներդրվի թվային տախոգրաֆների /հսկիչ սարք/ նոր համակարգ, ըստ որի միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն թվային տախոգրաֆներով, իսկ դրանց վարորդները` ունենան թվային տախոգրաֆի քարտեր: Թվային տախոգրաֆները կվերահսկեն վարորդների աշխատաժամանակը:
Ա.Ավետիսյանը նշել է, որ տախոգրաֆների տեղադրման անհարժեշտությունը բխում է “Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին” համաձայնագրի պահանջներից, որին Հայաստանը միացել է 2006թ.-ին:
Փոխնախարարը տեղեկացրել է նաեւ, որ համակարգի ներդրման նպատակով շուտով կհայտատրվի միջազգային բաց մրցույթ:






Facebook
Tweet This
Email This Post
