Տեղի է ունեցել Սեւանա լճի հիմնահարցերի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 5, 2010 16:47
Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ այսօր Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել Սեւանա լճի հիմնահարցերի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Երկրի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված` Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամներն ու համապատասխան գերատեսչությունների ղեկավարներ: Քննարկվել է 2010թ. անցած ինն ամսվա ընթացքում Հանձնաժողովի կատարած աշխատանքը, նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը, որը Հանձնաժողովի գործունեության կարգի համաձայն, այնուհետ հաշվետվության տեսքով կներկայացվի Հանրապետության ղեկավարին:
Հանձնաժողովի անդամները հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացրել են իրենց դիտողություններն ու առաջարկությունները:
Խորհրդակցության ավարտին Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը վստահեցրել է, որ քայլեր կձեռնարկվեն Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2010թ. աշխատանքային գործունեության ծրագրով նախատեսված միջոցառումներն ամբողջությամբ, որակով ու ժամանակին կատարելու ուղղությամբ






Facebook
Tweet This
Email This Post
