Հայաստանում` ինչպես Նիգերիայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 5, 2010 16:34

ՖԻՖԱ-ն որակազրկել է Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիային և այդ երկրի հավաքականներին արգելել է իր հովանու ներքո կազմակերպվող մրցաշարերին մասնակեցել:Պատճառը Նիգերիայի կառավարության միջամտությունն է ֆուտբոլի ֆեդերացիայի ներքին գործերին: Իրականությունն այն է, որ Նիգերիայի ֆեդերացիայի գործկոմի անդամներից մի քանիսին մեղադրանք է ներկայացվել, իսկ գլխավոր քարտուղարը հեռացվել է աշխատանքից: Բացի այդ, Նիգերիայի սպորտի նախարարը որոշել է բարձրագույն խմբի առաջնությունում թողնել այն թիմերին, որոնք այդ իրավունքից զրկվել էին նախորդ մրցաշրջանում:ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ որակազրկումը կդադարեցվի միայն այն դեպքում, երբ Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիան կարողանա անարգել աշխատել: Հավելենք, որ ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու իրավունք չեն ունենա նաև նիգերիական ակումբները:
Ի դեպ, համանման հակամարտություն է հասունանում նաև Հայաստանում:Ուշադրության կենտրոնում է հայտնվել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչները պնդում են, որ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը պետք է հրաժարական տա: Հայտարարվել է, որ բողոքում են ֆեդերացիայի ներկայացուցիչները: Իսկ Ավետիսյանը զբաղեցրած պաշտոնն ազատելու մտադրություն չունի: Այսօր ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը «Անկախ»-ին հայտնեց, որ ֆինանսական չարաշահումներ են կատարվել:Մեր առաջարկն էր` հրապարակել այդ ամենը: Բայց Ռոստոմյանն դա համարեց բոլորի համար անպատվաբեր: Դժվար է ասել, թե ինչով կավարտվի այս հակամարտությունը, սակայն եթե բացահայտվի, որ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի վրա ճնշում է գործադրվել, ապա մեր երկրի այս մարզաձևի ներկայացուցիչներին կարգելեն միջազգային ստուգատեսների մասնակցել: Դա խայտառակություն կլինի ողջ աշխարհում:Իսկ այդպիսի իրավիճակը չի բացառվում:
Քիչ առաջ հեռախոսով զրուցեցինք արտասահմանում գտնվող Ավետիսյանի հետ: «Այս իրարանցումը սարքովի է և հնարավորը ձեռնարկվել  է, որպեսզի օրինականությունը պահպանվի, մի բան, որը Հայաստանում դժվար է անել: Այդուհանդերձ, ծավալվող իրադարձություններն առաջացրել են ձյուդոյի միջազգային կազմակերպությունների ղեկավարների վրդովմունքը: Հարցը ձյուդոյի միջազգային ու Եվրոպայի ֆեդերացիաների նախագահներ Մարիուս Վիզերի և Սերգեյ Սոլովեյչիկի ուշադրության կենտրոնում է: Նրանք վստահեցրել են, որ թույլ չեն տա կամայականություններ կիրառվեն, միջամտություններ կատարվեն Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ներքին գործերին, և այդ պարագայում կտրուկ քայլերը չեն հապաղի»,- ասաց Ավետիսյանը:

Դիտվել է 1405 անգամ:
Print Friendly

Leave a Reply