Եվրամիության պաշտոնյաներին 2011 թվականին առաջին անգամ աշխատավարձի նվազում Է սպասում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 5, 2010 15:54

Եվրամիության հաստատությունների պաշտոնյաներին 2011 թվականին առաջին անգամ աշխատավարձի նվազում Է սպասում 4 տոկոսի չափով: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել Է Եվրահանձնաժողովի մի աղբյուր: Նրա խոսքով՝ դա «անբարենպաստ տնտեսական կոնյունկտուրայի» հետեւանքն Է:

Եվրամիության նախարարների խորհուրդը 2009 թվականի դեկտեմբերին պաշտպանեց «եվրաչինովնիկների» աշխատավարձը մասնակիորեն 1,85 տոկոսով բարձրացնելու Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչների առաջարկն այն դեպքում, երբ Եվրահանձնաժողովն առաջարկում Էր դրանք ավելացնել 3,7 տոկոսով:

Եվրահանձնաժողովի առաջարկը, որը պայմանավորված Էր, մասնավորապես, Բրյուսելում կյանքի արժեքի աճով, արգելափակվեց Եվրամիության անդամների մեծամասնության կողմից՝ կապված գլոբալ ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետ: Եվրամիության խորհրդի եւ Եվրահանձնաժողովի միջեւ տարաձայնությունների պատճառով ընթացիկ տարում եվրապաշտոնյաների աշխատավարձները վճարվում են ըստ ներկայում գործող դրույքների:

Դիտվել է 678 անգամ:
Print Friendly

Leave a Reply