Միլիարդատերերը ոսկին գնում են տոննաներով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 5, 2010 15:32

Ոսկու իրական տենդով վերջին ժամանակներս տառապում են մոլորակի ամենահարուստ մարդիկ` զգուշանալով ԱՄՆ-ի և Եվրոպայի ֆինանսական համաղետներից: Թանկարժեք դեղին մետաղը գնում են ոչ թե կիլոգրամներով, այլ տոննաներով: Խուճապի մասին խոսում է այն փաստը, որ նրանք ջանում են որքան հնարավոր է` արագ դուրս բերել բանկերից ոսկու ձուլակտորները և փոխադրել սեփական գաղտնի պահոցներ: Համընդհանուր ռեցեսիայի հանդեպ ունեցած վախը կտրուկ խթանել է ոսկի արդյունահանող ընկերությունների, ինչպես նաև թանկարժեք մետաղների առևտրով զբաղվող ներդրող ընկերությունների բաժնետոմսերի արժեքը արժեթղթերի շուկայում:«Հարուստները գնում են ոչ միայն ETF և ֆյուչերսներ, այլ նաև ֆիզիկական ոսկին»,- Reuters –ին տեղեկացրել է շվեյցարական բանկի` VIP աշխատանքներով այցելուների բաժանմունքի ղեկավար Ջոզեֆ Սթադլերը: Նրա խոսքով`մոտ ժամանակներս մի այցելու ձեռք է բերել տոննայից ավել ոսկի: Միայն այդ քանակի թանկարժեք մետաղի տեղափոխության համար գնորդը ծախսել է 42 մլն դոլար: Ներդրողների այդօրինակ մեծ հետաքրքրությունը ոսկու հանդեպ բացատրվում է վերջին ժամանակներս նրա ռեկորդային գնով:Երեքշաբթի ասիական շուկայում ոսկու արժեքը թանկացել է 0,3 – տոկոսով ,և1 ունցիա ոսկու գինը հասել է մինչև1315,85 դոլարի: Փորձագետների կարծիքով`Ծննդյան տոներին ընդառաջ ոսկու 1 ունցիայի գինը հավանաբար կկազմի1500 դոլար, իսկ մինչև մեկ տարին`2500 դոլար: Դեղին մետաղի հեռանկարների մասին համոզիչ խոսում է Soros Fund Management ընկերությունը:

Դիտվել է 1157 անգամ:
Print Friendly

Leave a Reply