Անիի նամազը քաղաքական ակցենտով ուղերձ. Արշակ սրբազան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 5, 2010 15:20

Անիի Մայր տաճարում անցկացված նամազը Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի մամլո դիվանապես Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի բնորոշմամբ հստակ քաղաքակն ակցենտ պարունակող ուղերձ էր:

«Դա ամենևին էլ պայմանավորված չէր Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկա չլինելու փաստով,- ասաց նա,-  պատճառը ներքին օգտագրծման համար իսլամիստական միտումները շրջանառության մեջ դնել էր, որը  իրավատերերեի հետքերը ջնջելու փորձ էր»:

Մայր աթոռի դիվանապետն իր դիտարկումը պատճառաբանում է այն փաստարկով, որ արմատական իսլամիստները խույս են տալիս քրիստոնեական եկեղեցում կամ  առհասարակ այլակրոն պաշտամունքային վայրերում պաշտամունք իրակացնելուց. «նույնն ընդունված է նաև քրիստոնյաների մոտ»:

Սրբազանն ասում է, որ սրանով Թուրքիան փորձում է հասկացնել, որ ինչպես քրիստոնեական, այնպես էլ մահմեդական վայրերում գտնվող հուշարձանային կոթողները պատկանում են Թուրքիային:

«Ես ենթադրում եմ, որ մարդիկ փորձել են մզկիթներում աղոթք անել, բայց հասկացել են, որ Աստծո հետ հարաբերակցվելու լավագույն տարբերակը Անին է»,- հեգնեց Արշակ սրբազանը:

Անիի մայր տաճարը 1064թ Անիի կործանումից հետո 60 տարի եղել է մզկիթ, որից հետո Անին վրաց Դավիթ թագավորի գրավումից հետո կրկին ծառայել է որպես եկեղեցի:

Դիտվել է 922 անգամ:
Print Friendly

Leave a Reply