Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում առաջին անգամ կկանգնեցվի հուշարձան՝ հայ փրկիչներին հարգանքի տուրք մատուցելու նպատակով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 5, 2010 15:15
Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի (IRWF) տնօրենների խորհրդի որոշմամբ կկանգնեցվի առանձնահատուկ հուշարձան նվիրված հրեաների կյանքը փրկած հայ փրկիչներին, ինչպես նաև Երկրորդ Աշխարհամարտի տարիներին նացիստների հալածանքների զոհ դարձած ազգային մյուս փոքրամասնություններին:
Հուշարձանն իր տեսակի մեջ առաջինն է աշխարհում և տեղադրվելու է սիմվոլիկ մի վայրում՝ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում: Այն նվիրված է լինելու բոլոր այն խիզախ հայերին, տղամարդկանց ու կանանց, որոնք վտանգելով սեփական կյանքը փրկել են հետապնդվող հրեաներին: Դեռ 14 հայ է պաշտոնապես ճանաչվել որպես փրկիչ: Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամը բարձրացնելով հարցը դիմում է հասարակության բոլոր խավերին՝ մղելով նրանց հայնաբերել անհայտ մնացած այդ հայազգի փրկիչներին՝ թույլ տալով ըստ հավուր պատշաճի ուսումնասիրել ու ներկայացնել նրանց պատմությունները:
Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամը (IRWF) – գլոբալ տարածում ունեցող հասարակական կազմակերպություն է, որի գլխավոր նպատակն է ուսումնասիրել, փաստագրել ու հրապարակել Հրեական Ողջակիզման զոհերին փրկած խիզախ մարդանց ժառանգությունը: Անցած սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի օրը, հիմնադրամը նոր էջ բացեց, որը նվիրված է լինելու Հայոց Ցեղասպա-նության հետազոտմանն ու ուսուցմանը, նրա մշակույթին և ժառանգությանն, ինչպես նաև հայ փրկիչների ժառանգությանը:
Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրեսն իրենից ներկայացնում է շատ հարմար բնակավայր նմանատիպ հուշարձանի հանար, մի քաղաք որտեղ 130. 000 հայ ժառանգորդ է բնակվում:






Facebook
Tweet This
Email This Post
