Ուկրաինա- Եվրամիություն բանակցությունները վճռորոշ փուլում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 5, 2010 14:09

Ուկրաինայի և Եվրամիության միջև բանակցությունների 13-րդ փուլը` ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ,մեկնարկել են նախօրեին: Այս փուլի վերջնարդյունքում`Բրյուսելը որոշում կկայացնի այն մասին, թե որքանով է արդյունավետ Կիևի հետ խորհրդակցությունների անցկացման ներկայիս ընթացակարգը:Եվրահանձնաժողովի աղբյուրը հայտարարել է, որ ներկայիս փուլն առանցքային է: Վերջին մի քանի փուլերի ընթացքում առաջընթաց չի գրանցվել: Ուկրաինան պատրաստ չէր զիջումների գնալ կարևոր կետերի շուրջ, ինչը ենթադրում էր Ուկրաինայի օրենսդրության հարմարեցում եվրոպական նորմերին:Հոկտեմբերի 4-8-ը անցկացվող բանակցությունները ցույց կտան, թե պատրաստ է, արդյոք, Կիևը ինչինչ առաջընթացի: Եթե այս փուլը ևս անարդյունք լինի`նշանակում էանհրաժեշտ են էական փոփոխություններ, որոնք կսահմանվեն ավելի ուշ:

Բանակցությունների մասնակիցները ծրագրել են վերջապես կարծիքներ փոխանակել «Ծառայություններ» կոչվող նախագծերի շուրջ, որոնց շուրջ բանակցություններ մինչ օրս չեն կայացելԱյս փուլը մեզ թույլ կտա տեսնելու բանակցությունների ընդհանուր պատկերը»,- ասել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն: Մյուս կողմից էլ` հարկ է տեղեկացնել, որ Կիևը ևս Բրյուսելի նկատմամբ ունի հավակնություններ: Մասնավորապես`ուկրաինական կողմը կարծիք է հայտնել, որ ցածր է սերտաճման մակարդակը, որը ներկայացնում է Եվրամիությունը: Ուկրաինական կողմի դիտարկմամբ` պետք է ամրակայել գործող` 4 հիմնական ազատությունները`ապրանքներ, ծառայություններ, աշխատանքային ուժ, կապիտալ: Աղբյուրը տեցեկացրել էԵթե Եվրամիությունը չկամենա սերտաճել ամբողջապես և մտադիր չլինի մեզ օգնելու տնտեսության ծանր բարեփոխումների առումով, մենք մեր կողմից պետք է սահմանափակենք սերտաճման մակարդակը»:Հիշեցնենք, որ բանակցային տվյալ փուլը վերջինն է ՈւկրաինաԵվրամիություն գագաթնաժողովի նախաշեմին, որը կկայանա հոկտեմբերի 22-ին Բրյուսելում:

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply