Բնապահպանական աղետ Հունգարիայում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 5, 2010 13:05

Բնապահպանական աղետ է տեղի ունեցել Հունգարիայում:Ալյումինիումի օքսիդ արտադրող գործարանում պայթել է պահեստը, թունավոր նյութերը արտահոսել են մի շարք բնակավայրեր:2 մարդ է զոհվել, 7 մարդ անհայտ կորել է, 120-ը տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել:Այրող նյութը կոչվում է «կարմիր մանրածուխ». Այն հեղեղել է երկրի մայրաքաղաք Բուդապեշտից 160 կմ հեռավորության վրա գտնվող մի քանի գյուղեր: Հարկադրված շտապ տարհանել են տեղի բնակիչներին: Այս շրջանում է գտնվում բոքսիտային հանքավայրը,իսկ Հայք գյուղաքաղաքում ալյումինիումի օքսիդ արտադրող գործարանը, որտեղից արտադրության թունավոր մնացորդները հոսել են հսկայական արհեստական ամբարներ: Այս ամբարներից 700 հազար խորանարդ մետր թունավոր նյութեր են արտահոսել: Կարմիր հեղուկի արտահոսքը հեղեղել է մոտակայքի 3 գյուղերը, վնասել երկաթուղագծերը: Երթևեկությունը խաթարվել է: Թունավոր նյութերը արտահոսել են նաև ջրային տարածքներ և կարողեն հասնել մինչև Դունայ:Քիմիական պաշտպանության հատուկ միջոցառումներ են իրականացվում:Միջադեպի հետաքննության հատուկ հանձնաժողով է ստեղծվել:


Դիտվել է 1162 անգամ:
Print Friendly

Leave a Reply