Երևանը ճապոնացի լուսանկարչի աչքերով` հոկտեմբերի 8-25-ը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 5, 2010 12:46

Երեւանի պատմության թանգարանում հոկտեմբերի 8-ին կբացվի ճապոնացի լուսանկարիչ Թակուջա Շիմուրայի ստեղծագործությունների ցուցահանդեսը` նվիրված Էրեբունու հիմնադրման 2792-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, Թ. Շիմուրան նախկինում եղել է Հայաստանում եւ լուսանկարել մայրաքաղաքը: Երեւանը պատկերող լուսանկարներն առաջին անգամ են Հայաստանում ներկայացվելու:

Ցուցահանդեսն ավարտվելուց հետո լուսանկարիչը ներկայացված 35 աշխատանք կնվիրաբերի Երեւանի պատմության թանգարանին: Թ. Շիմուրայի` Երեւանը պատկերող լուսանկարներն արդեն ներկայացվել են Փարիզում եւ բարձր գնահատականի արժանացել: Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի միչեւ հոկտեմբերի 25-ը:

Դիտվել է 1212 անգամ:
Print Friendly

Leave a Reply