Ընկել է Թեհրան-Երևան ինքնաթիռը. կա 169 զոհ

Օրվա լուր | | July 15, 2009 15:05

Լուսանկարի հեղինակ`Սերգեյ Վենյավսկի, «РИА Новости»Իրանի հյուսիսարևմտյան Ղազվին քաղաքի մերձակայքում այսօր Հայաստանի ժամանակով ժամը 10:03 աղետի է ենթարկվել Թեհրանից Երևան թռչող Կասպիան ավիաընկերության «ՏՈՒ 154» ինքնաթիռը, որում եղել են 153 ուղևոր և անձնակազմի 16 անդամ: Իրանական պետական հեռուստաընկերության տեղեկացմամբ` օդանավի ուղևորներն ու անձնակազմի բոլոր անդամները զոհվել են: Դեպքը պատահել է թռիչքից 14 րոպե հետո:

«Gazeta.ru»-ն հաղորդում է, որ ինքնաթիռը մասնատվել է օդում, այնուհետ ընկել: Կայքէջի տեղեկացմամբ` օդանավում եղել են հիմնականում Հայաստանի քաղաքացիներ, նախնական տվյալներով` նաև Վրաստանի քաղաքացիներ:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են հրշեջներ:

«Անկախ»-ը պարբերապար կներկայացնի դեպքի մանրամասները:

Դիտվել է 1170 անգամ:
Print Friendly

Leave a Reply