Համաշխարհային շուկայում ցորենի գներն իջել են

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 5, 2010 12:38

Ցորենի գներն իջել են հուլիսից ի վեր մինչեւ ամենացածր մակարդակ: Այդ մասին հաղորդել Է «Բլումբերգ» գործարար տեղեկատվության գործակալությունը, որը դա բացատրում Է այն անձրեւներով, որ տեղացել են Ռուսաստանում եւ Արեւելյան Եվրոպայում եւ բարելավել աշնանացանի բերքի հեռանկարները: Երկուշաբթի առավոտյան Չիկագոյի ապրանքային սակարանում դեկտեմբերի մատակարարման ցորենի գինն իջել Է 0,4 տոկոսով՝ մինչեւ մեկ բուշելի (27,3 կիլոգրամ) դիմաց 6,525 դոլար: Ըստ որում ինչ-որ պահի այն իջել Է մինչեւ 6,435 դոլար:

Անցյալ շաբաթ ցորենի ապառնագրերն իջել են 9 տոկոսով, ինչն ամենակտրուկ իջեցումն Է ս.թ. հունվարից ի վեր: Անցյալ շաբաթ Ռուսաստանում ցորենի մշակման գոտիներում տեղացել Է 1,8 սանտիմետր անձրեւ: Այս շաբաթ կարճատեւ տեղատարափ անձրեւների շնորհիվ հողի խոնավության մակարդակը կարող Է բարձրանալ, մեջբերում Է «Բլումբերգ»-ը Չիկագոյի T-Storm Weather LLC օդերեւութաբանական ծառայության նախագահ Մայք Տանուրուի խոսքը: Անցյալ շաբաթ Ուկրաինայի մի շարք շրջաններում տեղացել Է գրեթե 2 սանտիմետր անձրեւ: «Բլումբերգ»-ը հիշեցնում Է, որ հունիսի վերջից ի վեր, երբ երաշտը Ռուսաստանում հանգեցրեց հացաբույսերի բերքի կրճատման, եւ ՌԴ-ի կառավարությունը դադարեցրեց ցորենի արտահանումը, դրա ապառնագրերը բարձրացան 36 տոկոսով:

Դիտվել է 1016 անգամ:
Print Friendly

Leave a Reply