Ազգությամբ գերմանացի`8 գրոհայինէ զոհվել Պակիստանի հյուսիս- արևմուտքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 5, 2010 12:00

Ազգությամբ գերմանացի`8 գրոհայինէ զոհվել Պակիստանի հյուսիս- արևմուտքում: Պատճառը հավանաբար անօդաչու ինքնաթիռն էր, որը պատկանում էր ԱՄՆ-ին: Պակիստանի իշխանությունները հայտարարել են , որ գրոհայինները «Ջիհադ Իսլամ» խմբավորման անդամներ էին”Հավելյալ այլ մանրամասներ չեն տեղեկացվում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Պակիստանի հյուսիս- արևմուտքում իրականացված օդային հարվածներից 11 գրոհային զոհվեց, որոնք հավանաբար կապված էին «Ալ Ղաիդա» ահաբեկչական ցանցի և «Թալիբան» շարժման հետ: ԱՄՆ-ի անօդաչու սարքերը 7 հրթիռ են արձակել գրոհայինների թաքստոցների ուղղությամբ: France-Presse-ը ընդգծում է, որ հարվածի թիրախը Հյուսիսային Վազիրիստան գավառի 2 դիրքերն էին, ուր իսլամիստական խմբավորումները առավել ակտիվ են: Տեղի բնակիչների խոսքով`հարձակման ենթարկված տները պատկանում էին տեղի համայնքի անդամին, վերջինս դրանք տրամադրել էր թալիբներին:ԱՄՆ_ում այն կարծիքն է տարածված, որ Պակիստանի հյուսիսում թաքնվում են «Ալ Ղաիդայի» հիմնական ուժերը: Ամերիկացի զիվորականները գործողություններ ուղղակիորեն չեն ծավալում Պակիստանում, սակայն երկրի այս տարածքներում անօդաչու սարքեր կիրառելու` թույլտվություն ունեն:


Դիտվել է 1085 անգամ:
Print Friendly

Leave a Reply