ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 5, 2010 15:21

Մեծ Բրիտանիայում 96 տարեկանում վախճանվեց կատակերգու դերասան Նորման Ուիզդոմը: Արտերկրում նրան փառք բերեցին «Միստեր Պիտկինը հիվանդանոցում»,«Միստեր Պիտկինը թշնամու թիկունքում» կինոնկարները, որոնք էկրան բարձրացան  50-60-ական թթ.:

Պիտկինը մարմնավորում էր անճոռնի և բարեհոգի մարդու կերպար, ով անընդհաը հայտնվում էր    անհեթեթ իրավիճակներում: Բացի կինոդերասան լինելուց` նա սցենարիստ էր, պրոդյուսեր և կոմպոզիտոր: 2000 թվականին թագուհի Ելիզավետա Երկրորդը կատակերգու դերասանին արժանացրեց ասպետի կոչման: Վերջին տարիներին Ուիզդոմը խիստ հիվանդ էր և տարել էր սրտի մի քանի կաթվածներ: Դերասանը վախճանվել էՄեն կղզում գտնվող ծերանոցում `սրտի նոպայից: Հատկապես Ուիզդոմն էր, որ 20-րդ  դարի` իր սիրելի կատակերգու դերասան համարեց Չառլի Չապլինին:

Դիտվել է 1594 անգամ:
Print Friendly

Leave a Reply