Նվերները մնացին հետո
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | հոկտեմբերի 5, 2010 11:10
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ընդունելով ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Տիգրան Գևորգի Մարտիրոսյանին, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մելինե Դալուզյանին և պոկում վարժության ոսկե մեդալակիր Արա Խաչատրյանին, նրանց մարզիչներին, շնորհավորել է Թուրքիայի Անթալիա քաղաքում վերջերս կայացած աշխարհի առաջնությունում ունեցած հաջող մրցելույթների համար: Նա հետաքրքրվել է վնասվածք ստացած Արա Խաչատրյանի առողջական վիճակով: Ղուկասյանը խոստացել է տարեվերջին նվերներ հանձնել արժանավորներին:
Դիտվել է 1852 անգամ:





Facebook
Tweet This