Վարդան Պետրոսյանի «Ցմահ բանտարկյալներ»-ը` Մարտի 1-ի թեմատիկայով

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 15, 2009 14:36

Վարդան ՊետրոսյանՎարդան Պետրոսյանի նոր` «Ցմահ բանտարկյալներ» տրագիկ կոմեդիայի ժանրում ներկայացումը Մարտի 1-ի գործով դատավարությունների կեղծ վկայությունների մասին է:

Ներկայացման պրեմիերան կլինի հուլիսի 17-ին` Վարդան Պետրոսյանի, Գևորգ Մինասյանի ու Մելիք Վարդանյանի մասնակցությամբ: Ներկայացման ընդհանուր սյուժեն Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքներն են:

Չափազանցության հասնող երգիծանքի միջոցով Պերտրոսյանը ստեղծում է հայելի, որով մարդիկ ավելի լավ են տեսնում իրականությունը:

«Ես իմ ներկայացումներին հրավիրում եմ հին մարդկանց, ովքեր ժամանակին եղել են թատրոնին շատ մոտ, իսկ ահա պաշտոնյաներին ես չեմ հրավիրում, նրանք փող ունեն և կարող են տոմս գնել ու ներկա լինել»,-ասում է դերասանը:

Մշակութային քաղաքականությանն անդրադառնալիս Պետրոսյանն ասում է, որ պետական մտածողություն չկա, և անելիքներն այստեղ շատ են:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ներկայացվող «Ցմահ բանտարկյալներ»-ի տոմսերի արժեքը 1000-5000 դրամ է. այս պահին մնացել են միայն 3500-4500 դրամանոց տոմսերը:

Դիտվել է 2288 անգամ:
Print Friendly

Leave a Reply