Սերգեյ Մովսիսյանը կմրցի առաջատարի հետ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 15, 2009 14:32
Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Սերգեյ Մովիսյանը ոչ-ոքի է խաղացել Ռուստամ Կասիմջանովի հետ:
Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ ֆիգուրներով, սակայն կարճատև պայքարից հետո` 24-րդ քայլին, համաձայնության է եկել Ուզբեկստանի ներկայացուցչի հետ բաժանելու միավորը: Մովսիսյանը 7 հնարավորից ունի 3,5 միավոր: Առաջին տեղում ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան է` 5,5 միավոր: Հենց վերջինս էլ կլինի Մովսիսյանի հերթական մրցակիցը:






Facebook
Tweet This
Email This Post
