Վարչապետը շնորհավորել է Գերմանիայի ժողովրդին ազգային տոնի առթիվ

Պաշտոնական, Օրվա լուր | | October 4, 2010 20:11

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության վերամիավորման 20-ամյակի առթիվ ՀՀ-ում ԳԴՀ դեսպանատան կողմից կազմակերպված ընդունելությանը։
Շնորհավորելով ներկաներին և Գերմանիայի ժողովրդին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորական խոսքերը Գերմանիայի վերամիավորման և միասնության տոնի կապակցությամբ։ Օգտվելով այս պատեհ առիթից` ցանկանում եմ իմ և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Գերմանիայի պետությանն ու ժողովրդին մաղթել խաղաղություն, երջանկություն, հետագա բարգավաճում և նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։ 20 տարի առաջ` հոկտեմբերի 3-ին, տեղի ունեցավ Գերմանիայի ժողովրդի տասնամյակների փափագն ու ձգտումը` վերամիավորումը։ Այս պատմական իրադարձությունն էական նշանակություն ունեցավ ոչ միայն գերմանական ժողովրդի, այլև Եվրոպայի ճակատագրում, և իսկապես, այն ունեցավ համաշխարհային նշանակություն։
Ցանկանում եմ նաև նշել, որ վերջին տարիներին շատ դինամիկ են զարգանում հայ-գերմանական հարաբերությունները։ Գերմանիայի Դաշնությունն ունի էական ներդրում Հայաստանի քաղաքական, տնտեսական, սոցիալական բարեփոխումների գործընթացներում։ Այս գործընթացին չափազանց կարևոր, նոր լիցք հաղորդեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի` այս տարվա հունիսին Գերմանիա կատարած այցը։ Համոզված ենք, որ մեր հարաբերությունների խորացումն ունի մեծ ներուժ և նպաստելու է մեր ժողովուրդների հարաբերությունների էլ ավելի խորացմանն ու ընդլայնմանը»։

Դիտվել է 1632 անգամ:
Print Friendly

Leave a Reply