Իրանի նախագահի դիրքորոշումը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 4, 2010 18:34Թեհրանը շարունակում է ուսումնասիրել Նյու Յորքում Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության պատճառները, որպեսզի ԱՄՆ-ն չշահարկի`այն համարելով Իրաքում և Աֆղանստանում իր ներկայության առիթ: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադի այս դիրքորոշումը վկայաբերում է իրանական` ԻԼՆԱ գործակալությունը: ՄԱԿ_Ի Գլխավոր վեհաժողովում սեպտեմբերի 23-ի ելույթում ԻՐանի նախագահը ներկայացրեց ենթադրությունն այն մասին, թե ահաբեկչության կազմակերպիչները ամերիկյան կառավարության որոշ անդամներ են, որպեսզի փրկեն համաշխարհային տնտեսությունը փլուզումից և Մերձավոր Արևելքում պահպանեն սիոնիստական իրավակարգը: Ի պատասխան` ԱՄՆ-ի և Եվրամիության 27 երկրների պատվիրակությունները դուրս եկան սրահից:Այսպես` ԵՄ`միջազգային և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Իրանի նախագահի այս արտահայտությունը համարեց վրդովեցուցիչ և անընդունելի:
Ամեն ինչ պետք է պարզորոշ լինի, ԱՄՆ-ն պետք է փաստացի հաստատի այդ իրադարձությունների պատճառները և ոչ թե համաձայնեն այն ամենի հետ, ինչը ներկայացնում է ԱՄՆ_ի նախագահը և ասել, թե դա ճիշտ է: Եթե Իրանը հապաղեր Սեպտեմբերի 11-ի պատճառների ուսումնասիրության առաջարկության հարցում, ապա Միացյալ Նահանգները կստեղծեր սրբազան կերպար` աշխարհի ցանկացած կետ ներխուժելու և հեղաշրջումներ անելու համար
Մեկնաբանելով իրադրությունը Աֆղանստանում և Իրաքում` Ահմադինեջադը ասել է, որ եթե ամերիկացիները չթողնեն այս տարածաշրջանը, ապա ժողովուրդները նրանց կքշեն այդտեղից:«Դուք պետք է ներողություն հայցեք տարածաշրջանի այս ժողովուրդներից: Ինչու եք ձեզ իրավունք վերապահում, որ կարող եք այս տարածաշրջանի ժողովուրդներին խնամակալել: Ամերիկացի զինվորները չգիտեն նույնիսկ, թե երկրագնդում որտեղ են գտնվում Աֆղանստանը և Իրաքը, միևնույն ժամանակ աֆղանական և իրաքյան հագուստով մարդկանց նույնացնում ահաբեկիչների հետ»,- նշել է Իրանի նախագահը
МОСКВА, 4 окт – РИА Новости. Тегеран продолжит изучать причины терактов 11 сентября в Нью-Йорке для того, чтобы США перестали спекулировать последствиями






Facebook
Tweet This
Email This Post
