Սարկոզին կարող է ԱՄՆ-ից խլել համաշխարհային գերակայությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 4, 2010 17:31

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հոկտեմբերի 18-19-ին Դովիլլում կայանալիք ֆրանկո—գերմանական- ռուսական գագաթնաժողովում պատրաստվում է առաջարկել ԵՄ և Ռուսաստանի համագործակցության ընդլայնում `տնտեսության և անվտանգության բնագավառներում: Վաշինգտոնը զգուշանում է, որ եթե գաղափարները իրականացվեն` դա կխախտի ԱՄՆ-ի համաշխարհային գերակայությունը: Այդ մասին գրում է բրիտանական The Times-ը: Ֆրանսիայի ղեկավարը նաև առաջարկում է նոր տնտեսական կառույց մշակել, որը ուժեղացնի Չինաստանի ազդեցությունը: Սարկոզիի կարծիքով`տնտեսության նորմալ գործառության համար անհրաժեշտ էհ ամաշխարհային նոր ճարտարապետություն հաստատել, և ըստ որում` Չինաստանին և Ռուսաստանին այդ գործընթացում կարևոր տեղ հատկացնեն:  Սարկոզին կամենում է, որ Ռուսաստանը և Եմ 27 երկրները սերտ կապեր ձևավորեն տարբեր բնագավառներում`ներառյալ ազգային անվտանգությունը, դիվանագիտական հարաբերությունները, տնտեսական քաղաքականությունը, մարդու իրավունքները և գաղթը:

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply